Страницы

четверг, 25 июля 2013 г.

Ոնց են ժողովրդի աչքերի մեջ նայելու .......

Դե հիմա ասացեք խնդրեմ ,ոնց են ժողովրդի աչքերի մեջ նայելու այդ նույն երթուղայինների վարորդները,ովքեր հարսի էն բանով փեսուն լավություն էին անում.....

вторник, 23 июля 2013 г.

Բա Գալուստը ուրա.....

Ժողովուրդ ,էս Գալուստ Սահակյանի ձենը դուրս չի գալիս..Սպասում ենք իր ,,հեղինակավոր''կարծիքին....Կարողա արձակուրդում է......Գոնե մի 2 բան ասեր թե ինչ լավ է որ տրանսպորտը թանկացավ.....

среда, 5 июня 2013 г.

Թռիչքներ երազում եւ արթմնի .Նավասարդ Կճոյանի երազը

Նավասարդ Կճոյանի երազը
Ինքը նոր նշանակում է ստացել։ Օֆշորահայոց թեմի առաջնորդական փոխանորդն է (նստավայրը` Կիպրոս)։ Համակարգչի առջեւ նստած` ուսումնասիրում է մարդկային մեղքերը (որպեսզի ավելի լավ պայքարի դրանց դեմ), ու հենց այդ պահին էլ հեռախոսը զանգում է։

Պարզվում է` Հայաստանում ինչ-որ վարչապետի են ձերբակալել, ու հիմա իրեն կանչում են Երեւան` առերեսման։
«Զվարթնոց» օդանավակայանում իջնում է ինքնաթիռից, VIP սրահի հանդերձարանում շորերը փոխում, վրան գցում եկեղեցականի սեւ սքեմը, դուրս գալիս ու նստում «Բենթլիի» ղեկին։ Սովորության համաձայն` անմիջապես միացնում է ջի-փի-էս նավիգատորը։ «Առաջ գնա եւ ահյակ թեքվիր, որդյակս», լսվում է նավիգատորի ձայնը... Մի քսան րոպեից հասնում է դատախազություն։ «Վերջ, տե՛ղ հասար, որդյակս։ Լա՛վ իմաստով», ասում է նավիգատորը...
Բարձրանում է երկրորդ հարկ։ Այնտեղ իրեն դիմավորում են եւ ուղեկցում  մի սենյակ, որտեղ արդեն պատի տակ շարված են իր նման հինգ-վեց հոգեւորականներ։ Սովորական քննչական  գործողություն է. վարչապետից քցված բիզնեսմեններից մեկը պիտի այդ հինգ-վեց հոգուց ճանաչի նրան, ով մասնակցել է քցելու պրոցեսին։ Ահա բիզնեսմենը դանդաղ անցնում է շարքի առջեւով... Ահա կանգնում է իր առջեւ... «Սա՛ է», ասում է ու մատով ցույց տալիս իրեն... «Վստա՞հ եք», հարցնում է քննիչը։ «Իհարկե վստահ եմ, միայն սրա հագի սքեմն է Պիեռ-Կարդեն», պատասխանում է տուժածը։ Ինքը զգում է, որ ծնկները ծալվում են, ու հայացքը մշուշվում է...
Մշուշի միջից նկատում է, որ դանդաղ ու հանդիսավոր քայլերով իրեն է մոտենում Գաբրիել հրեշտակապետը` աջ ձեռքի ցուցամատին ինչ-որ փայլուն մետաղյա օղակ պտտացնելով։ «Էս երեւի դրախտի ու դժոխքի բանալիներն են», մտածում է ինքը ու ժպտալով մոտենում նրան. «ախպեր, ձեռներս քարի տակ չի, հաշվեհամարդ ասա` ուրիշ բանի հետ գործ չունես»։ Ու նույն պահին էլ սոսկումով նկատում է, որ դիմացինը ոչ թե Գաբրիել հրեշտակապետն է, այլ սովորական քննիչ, մատին էլ սովորական ձեռնաշղթաներ է պտտեցնում։ Սուսուփուս, գլուխը կախ գնում է նրա հետեւից։ Քննիչը բացում է խցերից մեկի դուռը։ «Արի, արի, աչքիս` էս կամեռում էլ ենք էրկուսով փայատեր», խեղճացած ժպտում է Տիգրան Սարգսյանը...
Արթնանում է եւ արագ-արագ փնտրում Եփրեմվերդին, որ երազը մեկնաբանի...
Երազահան  ըստ Չորրորդ Իշխանություն


четверг, 9 мая 2013 г.

gangnam style->harlem shake->իսկ հիմա twerking

"Twerking"-Նոր խենթ պար ,որը շատ մոդայիկ է դարձել ԱՄՆ-ում:Այս տեսանյութը Youtube տեղադրելուց հետո 6 օրում 200000 դիտում:Իսկ տեսանյութ ախմախ հերոսները արդեն հեռացվել են համալսարանից:

понедельник, 22 апреля 2013 г.

ՇԱՏԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ(6400$)

 Այս հրաշք զուգարանակոնքը նախագծվել է Kohler ընկերության կողմից և կոչվում է Numi Comfort Heigh...Բարձրությունը գետնից 48 սմ ,կառավարվում է touch screen վահանակով, ունի ջերմակարգավորիչ,որի շնորհիվ  ,հատկապես, ձմռանը շատ հաճելի է գտնվել զուգարանումՃՃՃՃՃՃՃ
ՈՒնի USB,Bluetooth լույսերի կարգավորման համակարգ(գիշերային և ցերեկային ռեժիմներ) 
Եվ այս ամենը ընդամենը 6400$......

понедельник, 18 марта 2013 г.

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։Պարույր Սևակ 1961թ․


Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ և թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար և աշակերտե՜լ
Գեղեցկի՛ն‚
Բարո՛ւն‚
Վսեմի՛ն‚
Լավի՜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-

четверг, 28 февраля 2013 г.

Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...


Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...
Հայաստանի պետական կամերային
նվագախմբի գեղարվեստական ղեկավար
և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանին

Հարգելի պարոն,
Առավոտ օրաթերթի հետ հարցազրույցում` 27.02.2013թ., նշել եք, որ «Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»: Խորապես ցավում ենք, որ դուք, լինելով երաժիշտ և Ձեզ համարելով մտավորական, Ձեզ թույլ եք տալիս ոչ կոռեկտ արտահայտվել հաշմանդամություն ունեցող անձանց հասցեին` նրանց պիտակելով, որպես «անլուրջ», դրանով իսկ նպաստելով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումների ձևավորմանը: Մենք կոչ ենք անում հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին` ուշադիր լինել իրենց արտահայտություններում և ոչ ճիշտ արտահայտված մտքերով չձևավորել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սխալ պատկերացումներ:
Չգիտեմ` որքանով եք տեղյակ, բայց որպես երաժիշտ, պետք է, որ տեղյակ լինեիք հաշմանդամություն ունեցող այնպիսի համաշխարհային մեծությունների մասին, ինչպիսիք են`Լյուդվիգ Վան Բեթովենը, Անդրեա Բոչելլին, Ռեյ Չառլսը, նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն և այլոք, որոնք երաժշտության ոլորտում իրենց մեծ ու անուրանալի ներդրումն են ունեցել:

вторник, 26 февраля 2013 г.

Մի թե ''Հալալ է''-ն ավելի վատն է քան '' Ես ձեր ****-ը....''

Երբեք չեմ մտածել որ կարող եմ կամ հնարավոր է զզվեմ ինչ որ կուսակցությունից կամ կուսակցություններից...Բայց, ավաղ, ժամանակը ցույց տվեց որ ամեն ինչ հնարավոր է...Միշտ համարել եմ որ Տղամարդը իրավունք չունի թույլ տալու որ իրեն հայհոյեն ու հետն էլ հայերեն ու հետն էլ գրականից մինչև ֆայլա բազառի բառապաշարով,Գորիսի,Գյումրու ու Լոռվա բարբառով.....Այսինքն մի ամբողջ ժողովուրդ...Ամոթ է պարոնայք կուսակցականներ...Չի կարելի գաղափարը փոխել փողի հետ...Մի թե դոլլարը տեսել եք արյուններդ կանաչել է... Մի թե ''Հալալ է'' ավելի վատն է քան '' Ես ձեր ****....''-ը..ՈՒշքի եկեք,կուսակցությունը հարստանալու համար չէ..մտածեք մեր աշխատասեր ու տանջված ազգի մասին..մեզ դրսի թշնամին էլ հերիք է,նույնիսկ շատ է....

суббота, 23 февраля 2013 г.

"ՄԻՆԻԲԱՐ"-ունիկալ ռեստորան ուր Բարակ Օբաման հրավիրեց իր կնոջը

"ՄԻՆԻԲԱՐ"-ունիկալ ռեստորան ուր Բարակ Օբաման հրավիրեց Միշել Օբամային  Սբ.Վալենտինի օրը:Այս ռեստորանում չկա ճաշացուցակ,բայց մատուցվում է մոտ 20 տեսակի ուտեստ,որոնք պատրաստում է աշխարհահռչակ իսպանացի խոհարար Խոսե Անդրեսը:Ռեստորանը նախատեսված է ընդամենը 12 հոգու համար:Վճարելով մեկ անձի համար 220$,կարելի է համտեսել "մաեստրոի"պատրաստած հրաշք ուտեստները(զեյթունով և մանդարինով ապուր,նուշով և կապույտ պանրով թխվածք.......):Նշեմ որ առանձին պետք է վճարել նաև խմիչքի համար(հրաշալի գինիների ընտրանի 75$,125$ և 200$ ),ոչ ալկոհոլային խմիչքների համար 45$ ,ինչպես նաև թեյավճար մոտ 12-15%.....



четверг, 21 февраля 2013 г.

ՄԻ տեսակ տխուր ես Րաֆֆի․․․․․(Քաղաքական հանդիպումներ շարքից)

-ՄԻ տեսակ տխուր ես Րաֆֆի․․․․․
-Ոչ,ինչ եք ասում ,2-րդ տեղն էլ շատ պատվաբեր է․․․․․Բայց որ թողնեք մի հատ Ձեզ գրկեմ-փաթաթվեմ  աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ․․․․․
--Այ տղա գրկում ես որ ինչ անես․․․․Մոտիկ չգաս թե չէ ինչքան ուզեմ կխփեմ․․․․․

вторник, 22 января 2013 г.

Իշխանությունները հերթական անգամ քցեցին ժողովրդին

Մի հարևան ունեմ,շատ ''շուստրի'' երևույթ է ,2 օր առաջ ասեց
-Արա էս ինչ քաշել-քաշեցին էս իշխանությունները......
-Ինչ է եղել....
-Դե նախկին ընտրությունների ժամանակ գոնե կարողանում էի ամեն թեկնածուից գոնե մի քիչ փող պոկեմ ,իբր իրեն եմ ընտրելու,մենք էլ 6 ընտրող ենք մեր ընտանիքում ու լուրջ գումար էի աշխատում....Հիմա դրանից էլ կտրեցին...Մարդ ասումա թողի գնա էս երկրից,էս երկիրը երկիր չի..........

вторник, 15 января 2013 г.

ՓԱՐԻԶԸ «time lapse» ՈՃԻ ՄԵՋ


Իմ կարծիքով շատ լավ գործ է արված...Գուցե մերոնք էլ փորձեն այս կերպ ներկայացնել Երևանը.....
Հեղինակ-Benjamin Trancart (Trak)