Страницы

пятница, 6 сентября 2013 г.

Այս տեսանյութի պատճառով գնդակահարվեց Կիմ Չեն Ինի նախկին սիրուհի երգչուհի Հեն Սոնգ Վոլը

Չինական Youku պորտալը հրապարակել է մի տեսանյութ ,որի պատճառով գնդակահարել են հյուսիսկորեական առաջնորդի Կիմ Չեն Ինի նախկին սիրուհի երգչուհի Հեն Սոնգ Վոլին և Ինհասու խմբի 11 անդամներին:
Այս ,կարելի է ասել, անմեղ տեսանյութը հյուսիսային Կորեայում համարվել է պորնոգրաֆիկ,և ըստ այդ երկրի օրենքների,դա շատ խիստ պատիժ է նախատեսում:Ծանրացուցիչ հանգամանքներ են համարվել նաև խուզարկության արդյունքում նրանց բնակարաններից հայտնաբերված Աստվածաշունչները:
Հայտնի է, որ Հեն Սոնգ Վոլը Կիմ Չեն Ինի հետ հանդիպում էր ավելի քան 10 տարի:Կիմ Չեն Ինի ներկայիս կինը` Լի Սոլ Յուն նույնպես հանդիսացել է Ինհասու խմբի մասնակից և ամենայն հավանականությամբ այս ամենը իրականացվել է ոչ առանց նրա <<թեթև ձեռքի>>: