Страницы

четверг, 28 февраля 2013 г.

Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...


Ի պատասխան կարծրատիպային մտածողության տեր հերթական մտավորականին...
Հայաստանի պետական կամերային
նվագախմբի գեղարվեստական ղեկավար
և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանին

Հարգելի պարոն,
Առավոտ օրաթերթի հետ հարցազրույցում` 27.02.2013թ., նշել եք, որ «Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»: Խորապես ցավում ենք, որ դուք, լինելով երաժիշտ և Ձեզ համարելով մտավորական, Ձեզ թույլ եք տալիս ոչ կոռեկտ արտահայտվել հաշմանդամություն ունեցող անձանց հասցեին` նրանց պիտակելով, որպես «անլուրջ», դրանով իսկ նպաստելով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումների ձևավորմանը: Մենք կոչ ենք անում հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին` ուշադիր լինել իրենց արտահայտություններում և ոչ ճիշտ արտահայտված մտքերով չձևավորել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սխալ պատկերացումներ:
Չգիտեմ` որքանով եք տեղյակ, բայց որպես երաժիշտ, պետք է, որ տեղյակ լինեիք հաշմանդամություն ունեցող այնպիսի համաշխարհային մեծությունների մասին, ինչպիսիք են`Լյուդվիգ Վան Բեթովենը, Անդրեա Բոչելլին, Ռեյ Չառլսը, նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն և այլոք, որոնք երաժշտության ոլորտում իրենց մեծ ու անուրանալի ներդրումն են ունեցել:

вторник, 26 февраля 2013 г.

Մի թե ''Հալալ է''-ն ավելի վատն է քան '' Ես ձեր ****-ը....''

Երբեք չեմ մտածել որ կարող եմ կամ հնարավոր է զզվեմ ինչ որ կուսակցությունից կամ կուսակցություններից...Բայց, ավաղ, ժամանակը ցույց տվեց որ ամեն ինչ հնարավոր է...Միշտ համարել եմ որ Տղամարդը իրավունք չունի թույլ տալու որ իրեն հայհոյեն ու հետն էլ հայերեն ու հետն էլ գրականից մինչև ֆայլա բազառի բառապաշարով,Գորիսի,Գյումրու ու Լոռվա բարբառով.....Այսինքն մի ամբողջ ժողովուրդ...Ամոթ է պարոնայք կուսակցականներ...Չի կարելի գաղափարը փոխել փողի հետ...Մի թե դոլլարը տեսել եք արյուններդ կանաչել է... Մի թե ''Հալալ է'' ավելի վատն է քան '' Ես ձեր ****....''-ը..ՈՒշքի եկեք,կուսակցությունը հարստանալու համար չէ..մտածեք մեր աշխատասեր ու տանջված ազգի մասին..մեզ դրսի թշնամին էլ հերիք է,նույնիսկ շատ է....

суббота, 23 февраля 2013 г.

"ՄԻՆԻԲԱՐ"-ունիկալ ռեստորան ուր Բարակ Օբաման հրավիրեց իր կնոջը

"ՄԻՆԻԲԱՐ"-ունիկալ ռեստորան ուր Բարակ Օբաման հրավիրեց Միշել Օբամային  Սբ.Վալենտինի օրը:Այս ռեստորանում չկա ճաշացուցակ,բայց մատուցվում է մոտ 20 տեսակի ուտեստ,որոնք պատրաստում է աշխարհահռչակ իսպանացի խոհարար Խոսե Անդրեսը:Ռեստորանը նախատեսված է ընդամենը 12 հոգու համար:Վճարելով մեկ անձի համար 220$,կարելի է համտեսել "մաեստրոի"պատրաստած հրաշք ուտեստները(զեյթունով և մանդարինով ապուր,նուշով և կապույտ պանրով թխվածք.......):Նշեմ որ առանձին պետք է վճարել նաև խմիչքի համար(հրաշալի գինիների ընտրանի 75$,125$ և 200$ ),ոչ ալկոհոլային խմիչքների համար 45$ ,ինչպես նաև թեյավճար մոտ 12-15%.....



четверг, 21 февраля 2013 г.

ՄԻ տեսակ տխուր ես Րաֆֆի․․․․․(Քաղաքական հանդիպումներ շարքից)

-ՄԻ տեսակ տխուր ես Րաֆֆի․․․․․
-Ոչ,ինչ եք ասում ,2-րդ տեղն էլ շատ պատվաբեր է․․․․․Բայց որ թողնեք մի հատ Ձեզ գրկեմ-փաթաթվեմ  աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ․․․․․
--Այ տղա գրկում ես որ ինչ անես․․․․Մոտիկ չգաս թե չէ ինչքան ուզեմ կխփեմ․․․․․